Հյուրանոցային համալիրի տարածքում գործում է բազմաֆունկցիոնալ թենիսի կորտ, որը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար։ Ցանկացողներին տրամադրվում է անհրաժեշտ մարզագույք՝ հեծանիվներ, գնդակներ, փետրագնդակ և այլ պարագաներ։
Ձմեռային մարզաձևերի սիրահարների համար հասանելի են նաև դահուկներ, սկահակներ և համապատասխան մարզահագուստ։