Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի բազմաֆունկցիոնալ կորտը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար: Ցանկացողներին տրամադրվում է նաև մարզագույք` հեծանիվներ, գնդակներ, փետրագնդակ և այլն, ինչպես նաև ձմեռային մարզաձևերի համար անհրաժեշտ դահուկներ, սահնակներ, մարզահագուստ: