Հյուրանոցում առկա են երկու տեսակի շոգեբաղնիքներ` ֆիննական և ինֆրակարմիր: Մերսումներն իրականացվում են հատուկ մասնագետի կողմից: Մերսման համար կիրառվող նյութերի բաղկացուցիչ մաս են կազմում հայկական լեռնաշխարհի խոտաբույսերից պատրաստված քսուքները: Այդ բնագավառում եզակիներից է  տուրմալինային մահճակալի մերսումը: