Ճաշատեսակները պատրաստվում են անմիջապես տեղում, ուտեստները միշտ թարմ են, բազմազան, համային բարձր որակով և մատուցվում են գեղեցիկ ու ախորժաբեր ձևավորումներով: Հաճախակի կազմակերպվում են ճաշկերույթներ, բանկետներ, հանդիսավոր ընթրիքներ, ինչպես նաև, հյուրասիրություններ`տոնական սեղաններ, ֆուրշետներ, սուրճի և թեյի հյուրասիրություն` մատուցումը իրականացվում է ինչպես բուֆե (շվեդական սեղան) այնպես էլ ավանդական ձևով: