Ծաղկաձորի ստեղծագործական տունը գործում է 1930-ական թվականներից: Մինչև 1976 թ-ը այն փայտաշեն երկհարկանի մի տնակ էր, որն այժմ չի պահպանվել: Այստեղ ժամանակին իրենց հանգիստն են անցկացրել Հայ գրականության շատ երևելիներ` Եղիշե Չարենց, Ավետիք Իսահակյան, Նաիրի Զարյան, Հրաչյա Քոչար, Մուշեղ Գալշոյան, Վարդգես Պետրոսյան և այլք:

Նոր մասնաշենքի գործարկումից` 1976 թ-ից ի վեր, Ծաղկաձորի ստեղծագործական տունը գտնվում է անընդհատ բարեփոխումների և առաջարկվող ծառայությունների քանակի ու որակի կատարելագործման գործընթացում: