Հյուսիսհայաց սենյակների պատուհաններից ու պատշգամբներից բացվում է գեղեցիկ տեսարան Ծաղկաձոր քաղաքի, հեռվում Փամբակի ու Գեղամա լեռնաշղթաների վրա: Հարավից շինությունը հարում է բնական անտառին, ձևավորելով ներքին ընդարձակ բակ, խնամված ծաղկանոցներով, նստարաններով, ճոճաթոռներով ու փոքրիկ ջրավազանով: Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի կորտը՝ հարմարեցված վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի հարմարանքներով: Խաղադաշտին կից գործում է նաև մանկական խաղահրապարակը, տարատեսակ ճոճորաններով ու սահուղիներվ: Տարածքում ու անտառամերձ գոտում տեղադրված են գեղեցիկ լուծումներով զրուցարաններ ու տաղավարներ: Տարածքի ճեմուղիները զուգորդվում են ծաղկանոցներով, որոնցում տեղադրված են բարձրարժեք քանդակագործական աշխատանքներ:
Ծաղկաձոր քաղաքը, որի կենտրոնական մասում` անտառապատ լեռնալանջին է գտնվում հյուրանոցը՝ իր բնակլիմայական պայմաններով, պատմամշակույթային արժեքներով, ավանդույթներով ու բարեկարգ ներկայով համարվում է հանգստի և զբոսաշրջիկության սիրված վայր:
|