logo
Գրողների ստեղծագործական տուն
Հայերեն  |  Русский  |  English
 
 
 
 
 
 

 
Ճաշասրահ 
Ճաշատեսակները պատրաստվում են անմիջապես տեղում, ուտեստները միշտ թարմ են, բազմազան, համային բարձր որակով և մատուցվում են գեղեցիկ ու ախորժաբեր ձևավորումներով: Հաճախակի կազմակերպվում են ճաշկերույթներ, բանկետներ, հանդիսավոր ընթրիքներ, ինչպես նաև, հյուրասիրություններ`տոնական սեղաններ, ֆուրշետներ, սուրճի և թեյի հյուրասիրություն` մատուցումը իրականացվում է ինչպես բուֆե (շվեդական սեղան) այնպես էլ ավանդական ձևով:

 
Զվարճանքի վայրեր
Երեկոյան ժամերին կարելի է հաճելի ժամանակ անցկացնել էկզոտիկ ձևավորմամբ բարում, որում իշխող մթնոլորտը նպաստում է լիակատար հանգստի: Հյուրանոցում մինչև ուշ գիշեր գործում է դիսկոտեկ-կարաոկեն որտեղ պարերի ու ակտիվ ժամանցի սիրահարները կարող են լիցքաթափվել և ունկնդրել հաճելի երաժշտություն: 

 
Լողավազաններ
Հյուրանոցում գործում է երկու լողավազան` ձմեռային և ամառային: Ամառային լողավազանն ունի հատուկ հատված, ինչպես նաև սահուղի  նախատեսված երեխաների համար:

 
ՍՊԱ կենտրոն
Հյուրանոցում առկա են երկու տեսակի շոգեբաղնիքներ` ֆիննական և ինֆրակարմիր: Մերսումներն իրականացվում են հատուկ մասնագետի կողմից: Մերսման համար կիրառվող նյութերի բաղկացուցիչ մաս են կազմում հայկական լեռնաշխարհի խոտաբույսերից պատրաստված քսուքները: Այդ բնագավառում եզակիներից է  տուրմալինային մահճակալի մերսումը:

 

 

Մանկական խաղահրապարակ

Հյուրանոցի բակում առանձնացված է տարածք` երեխաների խաղերի համար: Հարմարավետ այս անկյունում արված է առավելագույնը` նրանց բարձր տրամադրությունն ու հետաքրքիր ժամանցն ապահովելու համար: 
Երեխաների համար նախատեսված և ձևավորված է հատուկ սենյակ, որը ներառում է խաղային անկյուն, նկարչական անկյուն:

 
Սպորտային  խաղահրապարակ
Հյուրանոցային համալիրի տարածքում տեղակայված թենիսի բազմաֆունկցիոնալ կորտը հարմարեցված է նաև վոլեյբոլի, բասկետբոլի և մինի ֆուտբոլի համար: Ցանկացողներին տրամադրվում է նաև մարզագույք` հեծանիվներ, գնդակներ, փետրագնդակ և այլն, ինչպես նաև ձմեռային մարզաձևերի համար անհրաժեշտ դահուկներ, սահնակներ, մարզահագուստ:

 

Լեռնադահուկորդների համար

սպորտային պարագաներ ու հանդերձանք
անվճար տեղափոխում ճոպանուղի և հետադարձ
սպորտային գույքի պահպանության սենյակ
հատուկ չորանոց` նախատեսված սպորտային հանդերձանքի համար

 
Տրանսպորտային ծառայություններ
Անհրաժեշտության դեպքում, փորձառու վարորդները հարմարավետ մեքենաներով, դիմավորում և ճանապարհում են հյուրերին օդանավակայան կամ այլ պահանջվող վայրեր:  Առաջարկվող էքսկուրսիաները ներառում են մշակութային հատուկ ծրագիր, որի շնորհիվ հյուրերը կարող են պատկերացում կազմել հայ ազգային մշակույթի, Հայաստանի պատմական հնագույն կոթողների և գեղատեսիլ վայրերի մասին: