logo
Գրողների ստեղծագործական տուն
Հայերեն  |   English  |   Русский
Պատմական ակնարկ Մեր հյուրերը Առցանց ամրագրում Ծաղկաձոր Հետադարձ կապ
Եղանակը Ծաղկաձորում
19.05.2012
Գիշերը
Ցերեկը


Տարադրամի փոխարժեքներ
USD 397.89
GBP 629.18
EUR 505.24
RUB 12.7
Ծաղկաձորի մասին

Ծաղկաձոր քաղաքի անվանումը վերցված է Ծաղկունյաց լեռների անվանումից: Հնում այն կոչվում էր Ծաղկոցաձոր: Վաղ միջնադարում գավառը պատկանում էր Վարաժնունիների նախարարական տոհմին, որոնք Արշակունիների թագավորության ժամանակաշրջանում` 4-5 դարերում, հանդիսանում էին արքունի ամառանոցների և որսատեղերի կառավարիչներ: 6-7 դարերում, արդեն, Վարաժնունիք գավառը անցել էր Կամսարականների նախարարական տանը: Սկսած 10-րդ դարից Կամսարականները հանդես են գալիս նոր` Պահլավունիներ անվամբ, ինչը շեշտում է նրանց ծագումը արևելքում հայտնի հին թագավորական տոհմից: Գրիգոր Մագիստրոս Պահլավունին, որը 1045թ-ից ճանաչվել է տոհմի նահապետ և իշխանաց իշխան, 1033թ մի նոր եկեղեցի է կառուցում Կեչառույքում այն անվանելով Գրիգոր Լուսավորչի անվամբ` հիմք դնելով հռաչակավոր Կեչառիս վանքային համալիրին: 1051թ. նա կառուցում է երկրորդ եկեղեցին` Սբ. Նշանը:


Ծաղկունյաց գավառը տնտեսական և մշակութային նոր վերելք սկսեց ապրել 13-14 դարերում` Զաքարյանների իշխանության ժամանակ: Ծաղկոցաձորին այդ դարերում տիրել է Խաղբակյան կամ Պռոշյան իշխանական տոհմը: Վասակ Խաղբակյանը 1203 - 1214թթ - ին Կեչառիսում կատաում է մեծ ծավալի վերնորոգումներ` Սբ. Նշան եկեղեցու կողքին կառուցելով Սբ.Կաթողիկեն: Վեցիկ ճարտարապետի ձեռքով կառուցված այս եկեղեցին իր հարդարանքնեով Կեչառիսի վանքի եկեղեցիներից ամենաշքեղն է: Հաջորդ կառույցը, որը դարձյալ Վեցիկ ճարտարապետի ձեռքի գործն է, Սբ. Աստվածածին անվանված գավիթն է: Այս շրջանում է կառուցվում նաև Սբ. Հարություն եկեղեցին:

17-րդ դարի հիշատակներում նշվում է,որ դեռևս կանգուն էին վանքի բոլոր եկեղեցիներն ու մատուռները: Սակայն Հայաստանում աստիճանաբար հաստատված թուրքական և քրդական վաչկատուն և անասնապահ ցեղերը Ծաղկոցաձոր գավառը թարգմանաբար վերանվանում են Դարաչիչագ: Ամբողջ 18-րդ դարը անցնում է անվերջանալի պարսկա-թուրքական պատերազմների մեջ, որոնց մեծ մասը տեղի էր ունենում Արևելյան Հայաստանում: 1828թ. Թուրքմենչայի պայմանագրով ռուսական կայսրությանն է միացվում Երևանի խանությունը, որի կազմում էր նաև Դարաչիչագի մահալը: 1877-78թթ. ռուս-թուրքական հերթական պատերազմից հետո հազարավոր գաղթականներ Խնուսից, Բասենից և Բագրևանդից տեղավորվեցին Դարաչիչագի գավառի գյուղերում:

Խորհրդային տարիներին Դարաչիչագը պահպանեց և զարգացրեց տուրիստական քաղաքի իր ավանդույթները: Բազմաթիվ շենքեր, որ կառուցվել էին Երևանի և Թիֆլիսի առևտրա-արդյունավերական, բուրժուական բարձր խավի կողմից, որպես ամառանոցներ, ազգայնացվեցին և տրվեցին պետական հիմնարկներին կամ վաճառվեցին աճուրդով: ն գործը:

Դարաչիչագը Ծաղկաձոր է վերանվանվել ՀԽՍՀ Գերագույն Խորհրդի 1947թ. հրամանագրով: Գտնվում է Հայաստանի Հանրապետության Կոտայքի մարզում: Հրազդան մարզկենտորոնից 5կմ հյուսիս-արևմուտք: Հեռավորությունը Երևանից 58կմ է: Բնակչությունը մոտ 2000 մարդ`հիմնականում հայեր:

Ծաղակաձոր քաղաքը տեղակայված է Ծաղկունյաց լեռնաշղթայի հարավ-արևելյան լանջին 1700-1750 մետր բարձրության վրա: Լեռնաշղթայի ամենաբարձր գագաթներն են Թեղենիսը` 2820մ և Ծաղկունյացը` 2851մ բարձրություններով: Ծաղկաձորի միջով արևմուտքից - արևելք ուղղությամբ հոսում է համանուն գետակը, որը թափվում է Հրազդանի վտակի` Մարմարիկի մեջ: