07.02.2012
![]() |
Գիշերը |
| Ցերեկը |
|
Սերտորեն համագործակցելով հայկական և արտասահմանյան առաջատար տուրիստական ֆիրմաների հետ` ՙԾաղկաձորի ստեղծագործական տուն՚ հյուրանոցային համալիրը տուրիստներ է ընդունում ամբողջ աշխարհից: Հատկապես ուշագրավ և հաջողված են համարվում գործարար տուրիստների, գիտաժողովների, սեմինար -խորհրդակցությունների ընդունման և սպասարկման ծառայությունները:
Վերջիններիս սպասարկմանն ուղղված հյուրանոցում առկա պայմանները եզակիներից է Հայաստանում:
35, 50, 70, 170 տեղանոց, հատուկ կահավորված դահլիճները և սպասարկող անձնակազմի պրոֆեսիոնալիզմը կօգնեն Ձեզ ամենաբարձր մակարդակով կազմակերպել ցանկացած միջոցառում` սկսած նեղ գործնական հանդիպումներից ու ֆուրշետներից մինչև խոշոր ֆորումներ ու ցուցահանդեսներ:
ԳնացուցակՄշտապես Ձեր տրամադրության տակ են.
Նիստերի մեծ դահլիճ (170 տեղ)
Նիստերի մեծ դահլիճը (170 տեղ) ունի կինոցուցադրման, համերգների և շոու ծրագրերի կազմակերպման հնարավորություն: Գործում է միկրոֆոնային համակարգ:
Դահլիճին կից առկա է սուրճի ընդմիջումների մատուցման (cofee break) համար անհրաժեշտ տարածք:



Խորհրդակցությունների փոքր դահլիճ (70 տեղ)
Խորհրդակցությունների փոքր դահլիճն ունի 15 տեղ: Անհրաժեշտության դեպքում կահավորվում են նաև այլ դահլիճներ աշխատանքային փոքր խմբերի համար: Պատվիրատուի ցանկությամբ կարող են կահավորվել կլոր սեղաննի, լսարանի (աուդիտորիա) կամ աշխատանքային խմբի պահանջներից բխող ցանկացած այլ ձևով:


Դահլիճին կից առկա է սուրճի ընդմիջումների մատուցման (cofee break) համար անհրաժեշտ տարածք:
Խորհրդակցությունների մեծ դահլիճում (50 տեղ) առկա են`



- աուդիո և վիդեո անհրաժեշտ տեխնիկական սարքավորումներ,
- համընթաց թարգմանության սարքավորումներ,
- թարգմանիչների համար նախատեսված խցիկներ,
- միկրոֆոնային համակարգ,
- LCD պրոյեկտոր,
- էկրան,
- (flip chart) գրատախտակ,
- տեսանկարահանման հնարավորություններ
Դահլիճին կից առկա է սուրճի ընդմիջումների մատուցման (cofee break) համար անհրաժեշտ տարածք:
Խորհրդակցությունների միջին դահլիճը (35 տեղ) կահավորված է դասական և ժամանակակից գրականություն պարունակող, ճարտարապետական հետաքրքիր լուծումներով սրահում: Անհրաժեշտության դեպքում տրամադրվում է համապատասխան կազմտեխնիկա:





